Վանի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է
Թուրքիայի ներկայիս տարածքում գտնվող Վան նահանգի Իփեքյոլուի շրջանի Բաքրաչլը գյուղի հայկական Վարագավանք վանական համալիրը ոչնչացման եզրին է: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Նշվում է, որ Վարագավանքի եկեղեցիների մեծ մասն արդեն իսկ գոյություն չունեն: Այն ինչ մնացել է միայն պատերն են ու քարերը: Համալիրից կիսով չափ պահպանվել է միայն մեկ եկեղեցի, որը նույնպես փլուզման եզրին է:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս եկեղեցին գտնվում է գյուղում ապրող 63 տարեկան քուրդ մի հովիվ հոգածության ներքո:
Նշվում է,որ վանական համալիրը ոչ մի իշխանության օրոք երբևիցե չի վերանորոգվել և պետության կողմից մատնված է թողտվության:
Միայն Վանում 100-ից ավելի եկեղեցի կա, որոնցից սակայն վերանորոգվել է Վանա լճի 4 կղզիներից Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին և Էդրեմիտում (Արտամետ) գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցին:
Նշենք, որ Վարագավանքը կառուցել է 7-րդ դարում պատմական Վասպուրականի նահանգում՝ Վան քաղաքի հարավարևելյան հատվածում՝ Վարագա լեռան արևմտյան լանջին։ Նախկինում եղել է Վանի արքեպիսկոպոսի նստավայրը։
[5b04f4a2835755f2f55939ecc597ca49.jpg]
[70174c7e0d1c1bc9d4356e985363152b.gif]
[fefc696ed87dba72be4672b9080e652c.jpg]
[4ffa89a97d01b0f4f7637be0628d089e.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է առևանգված հայ ֆուտբոլիստներին
Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Հակարիի անօրինական անցակետից առևանգված հայ ֆուտբոլիստներին։ Այս մասին գրում են ադրբեջանական Զ...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...
Ով գնում է, բարով գնա․ Բեգլարյանն՝ Արցախում արտագաղթի զանգվածային վարքի մասին
Ով գնում է, բարով գնա, բայց չպետք է որևէ կերպ խթանի արտագաղթի զանգվածային վարքը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պ...