Ուկրաինայում F-16 կործանիչները կարող են կիրառվել արդեն 2024 թ. գարնանը. Ռեզնիկով
F-16 կործանիչներն Ուկրաինայի կողմից առաջին անգամ կարող են օգտագործվել 2024 թ. գարնանը։ Այս մասին ինչպես տեղեկանում ենք «РИА Новости»-ից, Bild-ին տված հարցազրույցում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
«Ես կասեի, որ դա կարող է տեղի ունենալ հաջորդ տարվա գարնանը, քանի որ մենք արդեն սկսել ենք մեր օդաչուների, ինժեներների և տեխնիկների նախապատրաստական դասընթացները», - նա հայտնել է հրատարակությանը։
Ռեզնիկովի խոսքով՝ ներկայում անհրաժեշտ է, որպեսզի Ուկրաինան ենթակառուցվածք պատրաստի կործանիչների համար։
«Դա, ենթադրաբար, կտևի առնվազն վեց ամիս, իսկ գուցե՝ մի փոքր ավելի երկար», - հավելել է նա։
F-16 կործանիչների կիրառումը Ռեզնիկովը գնահատում է որպես «բեկումնային պահ» Ռուսաստանին դիմակայելու հարցում․ այս պահին օդում գերակշռությունը պատկանում է Ռուսաստանին։
Նշենք, որ Սպիտակ տունն օրերս հաստատել էր, որ Ուկրաինան երրորդ երկրներից մարտական ինքնաթիռներ կստանա օդաչուների վերապատրաստումն ավարտելուց հետո։ Պենտագոնում նաև նշել են, որ Ուկրաինան դեռևս անհրաժեշտ ենթակառուցվածք չունի F-16-երն իր մոտ տեղակայելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս առնչությամբ նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա գործընկերները ստեղծում են ՌԴ-ի հետ ուղղակի զինված բախման վտանգներ։ Նրա խոսքով՝ Կիևի ձեռքում միջուկային զենք կրող F-16 կործանիչներ հայտնվելու փաստը Ռուսաստանը կարող է համարել միջուկային ոլորտում սպառնալիք Արևմուտքի կողմից։
Նմանատիպ հոդվածներ
Հոսանքահարման հետևանքով հայ զինծառայող է մահացել․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Այս մասին հաղոր...
Ադրբեջանի ԶՈւ–ն գիշերը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Օգոստոսի 27-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Ադրբե...
Մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը 60-ից ավելի անգամ կրակել է Երասխի գործարանի ուղղությամբ
Վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-ն բարձր ինտենսիվությամբ աննախատեպ քանակի կր...
Ադրբեջանը Սոթքի հատվածում ռազմական տեխնիկա է կենտրոնացնում․ ՀՀ ՊՆ
ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տ...