Երբ է Պուտին-Էրդողան հանդիպման հնարավոր ամսաթիվը․ Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ռուս պաշտոնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կարող է հանդիպել սեպտեմբերի 8-ին, Ռուսաստանում։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ թուրք պաշտոնյաների։
Ըստ հրապարակման՝ Էրդողանը նախատեսում է Պուտինի հետ քննարկել հացահատիկի գործարքը։
Լրատվամիջոցը հայտնում է նաև, որ Թուրքիայի նախագահի գրասենյակը չի մեկնաբանել այս տեղեկությունը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը նախապատրաստվում է։ Նա հստակ ժամկետներ չէր նշել, սակայն ասել էր, որ «հանդիպումը կկայանա շուտով»։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի նախագահականի անդրադարձը՝ Ադրբեջանի՝ Ակնայով Ստեփանակերտ ալյուր ուղարկելու մասին լուրերին
Ադրբեջանական աղբյուրներն այսօր տեղեկություն տարածեցին Բաքվից Ստեփանակերտ Կարմիր Մահիկի հովանու ներքո հումանիտար բեռ ուղա...
Արցախի նախագահի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է ադրբեջանական կողմի տևական բողոքների հետևանքով
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը ջնջվել է՝ ադրբեջանական կողմի տևական բողոք...
Ֆրանսիայի նախագահն այս շաբաթ բանակցություններ կանցկանցի Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ այս շաբաթ բանակցություններ կվարի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ...
Փաշինյանն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վա...