Առևանգված երիտասարդներին վերադարձնելու համար ռուս խաղաղապահները բանակցում են. Բեգլարյան
Ռուս խաղաղապահներն այս պահին բանակցում են Լաչինի անցակետից այսօր առևանգված երեք երիտասարդներին վերադարձանելու համար։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է Արցախի նախագահի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
Հավելենք, որ քիչ առաջ Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ եվս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել Լաչինի միջանցքում տեղակայված ադրբեջանական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Նշվում է, որ առևվանգվել են երեք եիտասարդի։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...
Երկու վարկած են պնդում․ Արցախի ՄԻՊ-ը՝ 22-ամյա երիտասարդի առևանգման մասին
Ականատեսների հետ խոսել եմ, նրանք երկու վարկած են պնդում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշ...