17-ամյա տղան կալանավորվել է 18-ամյա երիտասարդի սպանության մեղադրանքով․ մանրամասներ
Բացահայտվել է 18-ամյա երիտասարդի սպանության դեպքը, որը տեղի է ունեցել օգոստոսի 24-ին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:
Հայտնել էինք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 01։20-ին, «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության էր տեղափոխվել 18-ամյա երիտասարդ, որը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել էր։
ՀՀ քննչական կոմիտեում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքները, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը Երևանի բնակիչ է՝ ծնված 2006թ.:
«Պարզվել է, որ 2023թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Հովհաննիսյան փողոցի շենքերից մեկի հարակից այգում տուժողի եղբոր հետ նախկինում տեղի ունեցած անձնական բնույթի վեճի կապակցությամբ 17-ամյա երիտասարդը հանդիպել է վերջինիս ավագ եղբորը՝ 18-ամյա երիտասարդին: Վիճաբանության ընթացքում 17-ամյա երիտասարդն իր ձեռքին եղած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք»,-նշված է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 25-ին 17-ամյա երիտասարդն ինքնակամ ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն Շենգավիթի բաժին։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 17-ամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է,և վերջինիս մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Նշվում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ․ Երևան-Կապան ինքնաթիռն օդ է բարձրացել, բայց վերադարձել է ետ
Այսօր՝ ժամը 08։00-ին, նախատեսված Երևան-Կապան չվերթը չկայացավ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հաստատեցին «ՆովԷյր» ա...
Ադրբեջանցիներն Արցախից ուսանողի են առևանգել
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաս...
Եվս հինգ հոգու տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու․ Արցախի ՄԻՊ
Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցա...
Երկու վարկած են պնդում․ Արցախի ՄԻՊ-ը՝ 22-ամյա երիտասարդի առևանգման մասին
Ականատեսների հետ խոսել եմ, նրանք երկու վարկած են պնդում։ Այս մասին «Հրապարակին» հայտնել է Արցախի Մարդու իրավունքների պաշ...