Բելառուսը պատրաստ է մասնակցելու Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Ուկրաինայի ժողովրդին Անկախության օրվա առթիվ և հայտարարել, որ Մինսկը պատրաստ է ջանքեր գործադրել զինված հակամարտության կարգավորման համար։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Բելառուսի ղեկավարի կայքում։


Քաղաքական գործիչը նշել է, որ ավելի քան 30 տարի առաջ անկախություն ձեռք բերելով՝ Բելառուսն ու Ուկրաինան ընտրել են իրենց զարգացման ինքնուրույն ուղիները՝ կառուցելով ապագան, որի համար երկու երկրների իշխանությունները պետք է ապահով հնարավորություններ ստեղծեն ողջ տարածաշրջանի արժանապատիվ համակեցության համար։


Լուկաշենկոն ընդգծել է, որ Մինսկը և Կիևը պետք է օգտագործեն իրենց հարևանությունը՝ հակամարտությունը դադարեցնելու համար․ «Բելառուսական կողմը պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է դրա համար և նույնիսկ ավելին»:


Նախագահը նաև հիշեցրել է, որ ուկրաինացի և բելառուս ժողովուրդները դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝ ներդաշնակության և հարգանքի մեջ, միասին կռվել նացիստական ​​Գերմանիայի դեմ և Հայրենական մեծ պատերազմից հետո վերականգնել իրենց ընդհանուր երկիրը։