ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ 600 բեռնատարներ են կուտակվել Ղազախստանի և Ղրղըզստանի սահմանին
Ղազախստանի ու Ղրղըզստանի սահմանին երրորդ օրն անընդմեջ բեռնատարների կուտակումներ են նկատվում։ Այս մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիձոցներից։
Կուտակված մեքենաների թիվը հասել է մոտավորապես 600-ի։ Ղրղըզական կողմում վարորդների համար վրանային ճամբար է տեղադրվել՝ նրանց տաք սնունդով ու անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն երեկ հայտարարել է, որ սահմանին միջոցներ են ձեռնարկվում անօրինական գործունեության դեմ, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ գործունեության մասին է խոսքը։
Ղրղըզստանի սահմանային ծառայությունը հաղորդում է, որ «Ակ Տիլեկ» սահմանային անցակետով նախկինում մեկ ժամում 14-15 մեքենա էր անցնում, իսկ երեկ 4-5 ժամում ղազախական կողմը մեկ մեքենա է բաց թողել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած 4 ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ռուսների վրա․ մեկ մարդ մահացել է
Չորս ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վերջերս վերադարձած Հատուկ ռազմական...