ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հնդկաստանն աշխարհում առաջին երկիրը դարձավ, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի վրա
Հնդկաստանը մոդուլ է իջեցրել լուսնի վրա: Հնդկական «Չանդրայան-3» լուսնագնացը փափուկ վայրէջք կատարեց Լուսնի մակերևույթի վրա։ Այսպիսով, Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։
Նշենք, որ Հնդկական «Չանդրայան-3» ռոբոտ-տիեզերական կայանը տիեզերք է արձակվել հուլիսի 14-ին, իսկ լուսնային ուղեծիր է մտել օգոստոսի 5-ին: Կայանը մի քանի մանևրներ կիրականացնի Լուսնին մոտենալու համար, քանի դեռ նրա ուղեծրը Երկրի բնական արբանյակից 100 կմ հեռավորության վրա չի կրճատվի։ «Վիկրամ» վայրէջքի մոդուլը կայանից անջատվել է օգոստոսի 17-ին և նախկինում երկու գործողություն է իրականացրել ուղեծրի իջեցման համար։
Ակնկալվում է, որ «Չանդրայան-3» առաքելության լուսնագնացների ծանրաբեռնվածությունը բեկումնային գիտելիքներ կտա լուսնային մակերեսի տարրական կազմի մասին: Լուսնագնացը հագեցած է ռենտգենյան ալֆա-մասնիկների սպեկտրոմետրով և լազերային սպեկտրոսկոպով։
Հավելենք, որ BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հարավաֆրիկյան Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռարձակումը դիտել է տեսակամրջի միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավաքելով փազլը քաղաքացիները ստանում են Երևանի գեղեցիկ վայրերից մեկի պատկերը
Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ Երևանի կենտրոնում տեղադրվել է «Քվեարկիր փազլը»։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան
Այսօր ՌԴ խաղաղապահների կողմից տեղի է ունեցել Ռուսաստանի և Արցախի 41 քաղաքացիների տեղափոխություն Արցախից Հայաստան, որն առ...
ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ ՌԴ ՔԿ-ն հաստատել է Պրիգոժինի մահը Տվերի մարզում ավիավթարի հետևանքով
Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարի հետաքննության շրջանակում ավարտվել են մոլեկուլային գենետիկական հետազոտությունները։ Ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ում հարբած 4 ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ռուսների վրա․ մեկ մարդ մահացել է
Չորս ադրբեջանցիներ արմատուրաներով և մուրճով հարձակվել են ՌԴ Կրասնոյարսկի երկրամասում վերջերս վերադարձած Հատուկ ռազմական...