
Շոու բիզնես՝ առանց բիզնեսի․ հոլիվուդյան դերասաններն ու սցենարիստները շարունակում են գործադուլ անել

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արդեն 112-րդ օրն է, ինչ հոլիվուդյան դերասաններն ու սցենարիստները գործադուլ են անում, և դա ազդում է ֆիլմերի ցուցանիշների վրա, իսկ շոուները չեղարկվում են: Այս մասին գրում է Theguardian-ը։
Շոու բիզնես՝ առանց բիզնեսի, այսպես են վերնագրում իրենց հոդվածներն արտերկրյա ԶԼՄ-ները: Արդեն 112 օր է, ինչ հոլիվուդյան սցենարիստները մի կողմ են դրել իրենց գրիչները, մոտ 40 օր էլ դերասաններն են միացել նրանց ու գործադուլ են անում:
Գլադիատոր 2-ից մինչև Deadpool 3 խոշոր ֆիլմերի արտադրությունը ստիպված է եղել դադարեցնել ստուդիաների աճող ծախսերի և դրանց վրա աշխատողների եկամուտների կորստի պատճառով: Երկար սպասված նոր ֆիլմերը ՝ 2023 թվականից տեղափոխվել են նոր տարի: Հեռուստատեսային շոուների նոր սեզոնները, չեղարկվել են, մինչդեռ մյուսների պլանները, ամբողջությամբ չեղարկվել են:
Դերասանների և սցենարիստների նման մասշտաբային բողոքի ակցիաները տեղի են ունենում 60 տարվա ընթացքում առաջին անգամ և միավորում են կինոարդյունաբերության ավելի քան 200,000 աշխատակիցների:
Նշվում է, որ կինոքննադատ Թամարա Կոտովան պատմել է, թե ինչի են ձգտում դերասանները, որոնք կարծես թե առանց այդ էլ մեծ գումարներ են վաստակում։ Դերասանները չեն կարող հարցազրույցներ տալ, շփվել մամուլի հետ, դուրս գալ կարմիր գորգեր և մասնակցել մրցանակաբաշխություններին, ինչը հատկապես էական է աշնանային փառատոնային և, այսպես կոչված, մրցանակաբաշխության սեզոնի նախօրեին: Դերասաններն ու սցենարիստները պահանջում են վերանայել աշխատանքային պայմանագրերը և վճարումների համակարգը։ Բացի այդ, նրանք պահանջում են սահմանափակումներ և արգելքներ մտցնել իրենց աշխատանքում արհեսատական բանականության օգտագործման համար: