«Անընդունելի է»․ Վրաստանում արձագանքել են Մեդվեդևի հայտարարությանը
Աբխազիան և Հարավային Օսիան Ռուսաստանին միացնելու հնարավորության մասին Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունները հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականության սկզբունքներին և անընդունելի են։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող խմբակցության փոխնախագահ Ռատի Իոնատամիշվիլին։
«Ցանկացած հայտարարություն, որը հակասում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, կտրականապես անընդունելի է։ Մենք խաղաղ ճանապարհով կվերադարձնենք մեր մարդկանց ու մեր տարածքները։ Սա է մեր գլխավոր ուղերձը աբխազ և օս մեր եղբայրներին ու քույրերին»,- ճեպազրույցի ժամանակ այսպես է Մեդվեդևին արձագանքել Իոնատամիշվիլին։
ՌԴ ԱԽ փոխնախագահի հայտարարությունները ոչ լեգիտիմ է որակել նաև Վրաստանի խորհրդարանի Մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Սարջվելաձեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հարավային Օսիան և Աբխազիան Ռուսաստանին միացնելու գաղափարը կարող է իրականացվել: Նշենք, որ Մոսկվան Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է 2008 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանն՝ Աղդամի ճանապարհը Բերձորի միջանցքին փոխարինելու մասին
Արայիկ Հարությունյանի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը չի մասնակցել Անվտանգությ...
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամ երկրների վրա ճնշում չի գործադրում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում...
Ադրբեջանին, առհասարակ, ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել․ Ադամ Շիֆ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չտվեց։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներկայացու...
Արցախ վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին․ ԱՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի նախագահի օգնականին
Արցախի Հանրապետություն վերջին անգամ դեղորայք է մատակարարվել հուլիսի 7-ին: Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ թվիթերյան էջում։ ...