«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի

«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։

 

Նշենք, որ Արսեն Թորոսյանի՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարման տարիներին կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց «Քովիդի» գործով մեղադրյալի կարգավիճակում է նրա նախկին տեղակալ, այժմ՝ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։

 

ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 27 անձ։

 

Նկատի ունենալով, որ ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանն ինքն էր հայտարարել Արսեն Թորոսյանի հարցաքննության անհրաժեշտության մասին՝ հետաքրքրվել էինք, թե, ի վերջո, Թորոսյանը հարցաքննվել է, թե՝ ոչ, ինչպես նաև՝ արդյոք հարցաքննվել է նաև ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն այդ հարցադրմանը ՀԿԿ-_ն պաշտոնապես զերծ է մնացել պատասխանելուց՝ պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ։ Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանն արդեն հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակներում։

 

Հիշեցնենք, որ մարտի 10-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի թնթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ 

Քաղաքականություն