Բոլորը Կրիշտիանու Ռոնալդուին խենթ էին անվանում․ Նեյմար
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կիսվել է նոր ակումբի կազմում առաջիկա հանդիպումների սպասելիքներով։
«Կարծում եմ, որ Կրիշտիանու Ռոնալդուն սկսեց ամեն ինչ, և բոլորը նրան խենթ էին անվանում: Այսօր դուք տեսնում եք, որ լիգան գնալով ավելի է աճում։ Լիգան շատ մրցունակ է լինելու, հատկապես ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կատարված գործարքներից հետո:
Կարծում եմ, որ մրցակցությունը կարևոր է։ Դրա համար ես միանում եմ այս լիգային: Մարտահրավերներն ինձ առաջ են մղում: Ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ լիգայի աճին:
Այլ թիմերի բարձրակարգ խաղացողների հետ հանդիպելը հուզիչ է և ավելի լավ խաղալու մոտիվացիա: Եվ անկասկած, երբ հանդիպում ես Ռոնալդուին, Բենզեմային, Ֆիրմինոյին, հուզմունքն ավելի է մեծանում։
Ուստի, ես ուրախ եմ միանալ այս լիգային, նրանց հետ հանդիպելը հիանալի կլինի, ֆանտաստիկ կլինի»,- Նեյմարի խոսքերը մեջբերում են լրատվամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
Մեսսին վնասվածք է ստացել
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամ...
Որոշումը կայացրել ենք կնոջս ու երեխաներիս հետ միասին․ Մեսսին՝ Ինտեր Մայամի տեղափոխվելու մասին
Մայամիի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է ամերիկյան ակումբ տեղափոխվելու իր որոշման մասին։ «Ես թիմ եմ եկե...
Թուրքիայում պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին
Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մա...
Նեյմարը կարիերան կշարունակի «Ալ-Հիլալիում»
Նեյմարը շուտով կդառնա «Ալ-Հիլալի» խաղացող։ Հարձակվողն ավարտում է տեղափոխությունը սաուդյան ակումբ։ Ինչպես հայտնում է...