Թուրքիայում պատրաստվում են Հայաստանի հետ պատասխան խաղին
Թուրքիայի սպորտի և երիտասարդության նախարար Օսման Աշքըն Բաքը պատգամավորների հետ Էսքիշեհիր քաղաք կատարած այցի ընթացքում մասնակցել է «2023թ. քաղաքային հանդիպումներ» ծրագրին: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։
Մամուլի ասուլիսի ժամանակ թուրք նախարարն անդրադարձել է սեպտեմբերի 8-ին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության ընտրական մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպմանը, որը տեղի է ունենալու Էսքիշեհիրում:
«Թուրքիա-Հայաստան խաղը շատ կարևոր է: Եթե այս խաղը հաղթենք, խմբում շահեկան վիճակում կհայտնվենք, անցողիկ դիրքում կլինենք: Այդ պատճառով հրավիրում ենք Էսքիշեհիրի բոլոր երկրպագուներին։ Կարծում եմ՝ դա կարևոր գործընթաց է»,- նշել է թուրք նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
Նեյմարը կարիերան կշարունակի «Ալ-Հիլալիում»
Նեյմարը շուտով կդառնա «Ալ-Հիլալի» խաղացող։ Հարձակվողն ավարտում է տեղափոխությունը սաուդյան ակումբ։ Ինչպես հայտնում է...
Լուչանո Սպալետին կստանձնի Իտալիայի ազգային հավաքականի ղեկը
Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ Լուչանո Սպալետին կստանձնի Իտալիայի ազգային հավաքականի ղեկը: Ակնկալվում է,...
Մեսսին վնասվածք է ստացել
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ոտնաթաթի վնասվածք է ստացել ամերիկյան «Ինտեր Մայամ...
Բոլորը Կրիշտիանու Ռոնալդուին խենթ էին անվանում․ Նեյմար
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը կիսվել է նոր ակումբի կազմում առաջիկա հանդիպումների սպասելիքներով։ «Կարծում...