ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուկրաինացի դիվերսանտների ներթափանցման փորձ Է կանխվել․ ՌԴ ԱԴԾ
Բրյանսկի շրջանում ոչնչացրել են չորս ուկրաինացի դիվերսանտների: Այս մասին հայտնում են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունից։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Ռուսաստանի ԱԴԾ-ն և ՊՆ–ն Բրյանսկի մարզի սահմանամերձ Ստարոդուբսկի շրջանում կանխել են ուկրաինական դիվերսիոն — հետախուզական խմբի ներթափանցման փորձը ՌԴ տարածք», - ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ ուկրաինացի դիվերսանտների մոտ գտել են FPV դրոններ՝ «Ռուսաստանի ԱԴԾ սեփականություն» պիտակներով և ՌԴ խորհրդանիշներով։ Հայտնաբերվել է նաև սպառազինություն, պայթուցիկ և նավիգացիոն սարքեր։ Այս ամենը վկայում է, որ նրանք նախապատրաստել են սադրանքներ և դիվերսիա Ռուսաստանի տարածքում։
Հիշեցնենք` մարտի 2-ին Բրյանսկի մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը հայտնել էր, որ Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի տարածք է ներթափանցել դիվեսրիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, որի հետևանքով 2 մարդ է մահացել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ադրբեջանցիները զրուցում, ապա ձերբակալում պահեստազորայինին․ ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողնե...
Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է...
Արդրբեջանը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զի...
Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը։ Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը...