Լիբիայում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի. 106 մարդ վիրավորվել է
Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված խմբավորումների միջև օգոստոսի 14-ին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին գրում է Al Jazeera-ն:
Բժիշկները նաև հայտնել են, որ 106 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհվածի և տասնյակ վիրավորների մասին:
Ընդհանուր առմամբ 234 ընտանիք տարհանվել է մայրաքաղաքի հարավային ճակատամերձ գոտուց։ Տասնյակ բժիշկներ եւ բուժքույրեր հայտնվել են ծուղակում մարտական գործողությունների պատճառով, երբ խնամում էին վիրավորներին, տեղեկացրել են կենտրոնում։
Նշենք, որ բախումները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ հատուկ զսպման ուժերի կողմից ձերբակալվել էր Տրիպոլիի մի մասը վերահսկող 444-րդ բրիգադի հրամանատար Մահմուդ Համզան: Օգոստոսի 15-ին Համզան ազատ է արձակվել: Ըստ տեղի բնակիչների՝ Համզայի ազատ արձակումից հետո մարտերը փոքր-ինչ հանդարտվել են:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն տարածեց` պահեստազորայինի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել` նշելով. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ օգոստոսի 16-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրա...
ՀՀ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 17:00-ին, ՀՀ ԶՈՒ...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել առ այն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է...