Ավելի քան 70 մլն դոլարանոց հակադրոնային համակարգ Նորվեգիան կուղարկի Ուկրաինա
Նորվեգական «Kongsberg Gruppen» միջազգային տեխնոլոգիական խումբն Ուկրաինային ԱԹՍ-ների դեմ պայքարի համակարգ կմատակարարի, որի արժեքը 740 մլն նորվեգական կրոն է (70,8 մլն դոլար): Այս մասին հայտնում է Նորվեգիայի կառավարությունը։
Նշվում է, որ թանկարժեք համակարգի մատակարարումն իրականացվելու է Ուկրաինայի աջակցության միջազգային հիմնադրամի (IFU) միջոցով, որի հիմնական ներդրողը Նորվեգիան է:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։
Նմանատիպ հոդվածներ
Պահեստազորայինն ինքնակամ թողել է մարտական դիրքը․ ՀՀ ՊՆ
Օգոստոսի 16-ին պահեստազորային Գ. Ո.-ն, նախնական տվյալներով, ինքնակամ թողել է մարտական դիրքը: Այս մասին հայտարարություն է...
Արդրբեջանը կրակ է բացել դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ․ ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել․ «Օգոստոսի 17- ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զի...
Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունն ամբողջովին կեղծիք և ապատեղեկատվություն է․ ՊԲ
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորագրությունը։ Ինչպես հայտնել էինք, ադրբեջանական զինուժը ժամը...
Ադրբեջանի տարածքից երեք անգամ կրակել են Կապանի օդանավակայանի ուղղությամբ. ԱԱԾ
Ադրբեջանական կողմից կրակել են Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության...