«Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է միայն Կիևի կապիտուլյացիան, որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն»․ Մեդվեդև
Ուկրաինացի ժողովրդին անհրաժեշտ է «միայն Կիևի կապիտուլյացիան», որը կարող է ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Պառակտված երկրի խրամատներում գտնվող տառապյալ ժողովրդին իսկապես միայն պետք է հանձնվել, ինչը, միգուցե, խաղաղության ճանապարհ կբացի։ Բայց ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Կիևը խաղաղություն չեն ուզում»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
«Ուստի հակահարձակման «մսի գործարանը» այսօր անդադար աշխատում է՝ հազարավոր դժբախտ մարդկանց ուղարկելով սպանդի։ Բայց նրա աշխատանքն այլևս չի օգնի Կիևի ռեժիմին, որը թևակոխել է հետմահու քայքայման փուլ», - հավելել է Մեդվեդևը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն ռազմական տեխնիկա չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն հերքում է
ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ պաշտ...
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։&n...
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի պ...
ԵՄ առաքելությունը հաստատել է, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթարկվել
ԵՄ առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթա...