Ռուսաստանի տարածքում ուկրաինական հատուկ ծառայությունները «բավականին արդյունավետ ցանց» ունեն. Զելենսկու գրասենյակ
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները՝ ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը «բավականին արդյունավետ ցանց» ունեն Ռուսաստանում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում «անհայտ անօդաչու թռչող սարքերով» միջադեպերի թիվը, ինչպես նաև այդ հարվածների արդյունավետությունը կաճեն։
«Ուկրաինական հատուկ ծառայությունները՝ և՛ Գլխավոր հետախուզական վարչությունը, և՛ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը, բավականին արդյունավետ ցանց ունեն Ռուսաստանում: Նրանք կարող են օգտվել այս ցանցից»,- ասել է Պոդոլյակը ուկրաինական «24» հեռուստաալիքի եթերում։
«Հասկանալի է, որ այսօր մշակվում են հակաօդային պաշտպանության համակարգեր, ամեն ինչ ուսումնասիրվում է, հետախուզություն է արվում։ Եվ աստիճանաբար այդ հարվածների արդյունավետությունը կավելանա։ Դուք արդեն ամեն գիշեր տեսնում եք, որ ավելի ու ավելի շատ անօդաչու թռչող սարքեր են գնում այնտեղ»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն ռազմական տեխնիկա չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն հերքում է
ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ պաշտ...
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի պ...
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։&n...
ԵՄ առաքելությունը հաստատել է, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթարկվել
ԵՄ առաքելությունը հեռացրել է նախորդ գրառումը և նոր հայտարարությամբ հաստատել, որ իր պատասխանատվության գոտում կրակի է ենթա...