Կիևն ԱՄՆ-ին է հանձնել կասետային զինամթերքի կիրառման առաջին զեկույցը. CNN
Ուկրաինան Պենտագոնին է հանձնել ԱՄՆ-ի կողմից Կիևին մատակարարված կասետային զինամթերքի օգտագործման վերաբերյալ առաջին զեկույցը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցչին։
Հեռուստաալիքի աղբյուրի փոխանցմամբ՝ զեկույցը պարունակում է տվյալներ օգտագործված կասետային արկերի քանակի և խոցված թիրախների մասին։ Միաժամանակ պաշտոնյան կոնկրետ թվեր չի հայտնել:
Հուլիսին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կասետային զինամթերք կհանձնի ուկրաինացի զինվորականներին՝ սովորական զինամթերքի պակասի պատճառով: Ուկրաինան ռումբեր է ստացել նույն ամսին։ Միաժամանակ Վաշինգտոնը Կիևից պահանջել է զեկուցել, որ կասետային զինամթերք չի օգտագործվում քաղաքներում կամ դրանցից դուրս խիտ շինություններով վայրերում: Ինչպես նշել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ամերիկյան կողմից նման զենքի մատակարարումը լուրջ հարված է հասցնում «ռուս-ամերիկյան հարաբերությունների մնացորդներին»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ-ն ռազմական տեխնիկա չի կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին. ՊՆ-ն հերքում է
ՀՀ զինված ուժերը մեծ քանակությամբ զենք, ռազմական տեխնիկա և անձնակազմ չեն կենտրոնացրել հայ-ադրբեջանական սահմանին։ ՀՀ պաշտ...
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանի պ...
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր. Արցախի ՊԲ
Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են տարածել կեղծ տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։&n...
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Ադրբեջանական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ: Հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությո...