Նավալնիին 10 տարով արգելվել է համացանցում հրապարակումներ անել
Մոսկվայի քաղաքային դատարանը ծայրահեղականության գործով 19 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին արգելել է տասը տարով համացանցում հրապարակումներ անել։ Այս մասին РБК-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։
Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Նավալնին և յութուբյան Navalny Live ալիքի նախկին տեխնիկական տնօրեն Դանիել Խոլոդնին դատապարտվել են ծայրահեղական համայնք ստեղծելու գործով։
«Ա.Ա. Նավալնին դատապարտվել է 19 տարվա ազատազրկման՝ հատուկ ռեժիմով ուղղիչ գաղութում՝ տասը տարի ժամկետով զրկվելով համընդհանուր օգտագործման տեղեկատվական-հաղորդակցային ցանցերում, այդ թվում՝ համացանցում, կոչերի և այլ նյութերի տեղադրման հետ կապված գործունեությամբ զբաղվելու իրավունքից»,- ասվում է դատարանի մամուլի ծառայությունում։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատասխանել Հայաստանը Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատ...
Պուտինը կվերընտրվի 2024 թվականին՝ հավաքելով ձայների ավելի քան 90 տոկոսը․ Պեսկով
Ամերիկյան New York Times թերթը օգոստոսի 6-ին հոդված է հրապարակել Ռուսաստանում տիրող իրավիճակի մասին, որում պարունակվում...
Դատավոր Անի Չիլինգարյանը պետք է ուղիղ ասի՝ Փաշինյանն իրեն ի՞նչ է ասել. Թովմասյան
Վարչական դատարանը՝ դատավոր Անի Չիլինգարյանի նախագահությամբ, մերժել է Թագուհի Թովմասյանի՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրայ...
«Աշխարհի վրա կախված է միջուկային պատերազմի ստվերը»․ Գուտերեշ
Միջուկային պատերազմի ստվերը կրկին կախվել է աշխարհի վրա։ Այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ճապոն...