ԱՄՆ-ը հավանություն է տվել, որ «Աբրամս» տանկերի առաջին խմբաքանակն ուղարկվի Կիև
ԱՄՆ-ն հավանություն է տվել, որ «Աբրամս» տանկերի առաջին խմբաքանակն ուղարկվի Կիև: Տեղեկությունը հայտնում է CNN հեռուստաալիքը։
«Հիմա դրանք կհասցնեն Եվրոպա, հետո՝ Ուկրաինա։ Կուղարկվեն նաև պահեստամասեր, լիցքավորման և վերանորոգման սարքավորումներ», - ասել է ամերիկյան բանակի գնումների բաժնի պետ Դագ Բուշը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են սեպտեմբերին սկսել «Աբրամս» տանկերի մատակարարումները Կիև:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ օգոստոսին պետությունները նախատեսում են Գերմանիա ուղարկել այս տեսակի մի քանի ռազմական տանկեր, որտեղ դրանք կարդիականացվեն դրանք։ Երբ այս գործընթացն ավարտվի, «Աբրամս» տանկերի առաջին խմբաքանակն Ուկրաինա կժամանի հաջորդ ամիս։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում
Օգոստոսի 11-ին՝ ժամը 21:25-22:25-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի...
Զինծառայողը հրազենային մահացու վիրավորում է ստացել. ՊՆ
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ օգոստոսի 10-ին դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորում է...
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը․ ԱՀ ՊԲ
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հայտնում է ԱՀ Պաշտպանության Բանակ-ը։ ...
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Արցախում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող անձանց ուղղությամբ
Արցախի Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ Ադրբեջանի ՊՆ-ն, օրվա ընթացքում երկու ապատեղե...