Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գերիների նոր փոխանակում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի թելեգամյան ալիքից։ Պաշտոնյայի խոսքով՝…

Ռուսաստանն ու Ուկրաինան այսօր գերիների հերթական փոխանակումն են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի թելեգամյան ալիքից։

 

Պաշտոնյայի խոսքով՝ փոխանակման արդյունքում ռուսական գերությունից հայրենիք է վերադարձվել 22 ուկրաինացի զինվորական, այդ թվում՝ երկու սպա։

 

«Նրանցից ամենատարեցը 54, իսկ ամենաերիտասարդը 23 տարեկան է», - նշել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը՝ թելեգրամում գերությունից ազատված ուկրաինացի զինվորականներին պատկերող կարճ տեսանյութ հրապարակելով։

 

Նշենք, որ Ռուսական կողմն առայժմ այս տեղեկությունը չի մեկնաբանում, հայտնի չէ նաև թե հատկապես որ երկրում և որ պետության միջնորդությամբ է իրականացվել գերիների փոխանակումը։

 


[eaaf4657078e4e98bb6d2d10f570b10f.jpg]

[ebd7719a6a88ecb7967820a783ae8a54.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250