Հասարակություն
Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել
Օգոստոսի 2-ին, ժամը 09։40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր գյուղի «Ուլգյուր» կոչվող տարածքում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների մոտ 10 հա տարածքում մի քանի օջախներով այրվում է խոտածածկույթ»,- ասված է հաղորդագրության մեջ։
[93f036819f999f8a23b7740eb7211e13.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական սուտը վերջնականապես հերքվեց. մահացած տղամարդու լուսանկար են տարածում
Դեսպան Լիլիթ Մակունցի եղբայրն ավազի արդյունահանման բիզնես է սկսել. «Հետք»
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Լույսը չբացված, ժամը 04։00-ին այս ցուցակով պետք է գնան 2 հաց ստանալու․ Արցախ
Նարեկ Նալբանդյանը չի վճարել «Գոլդեն Փելիս»-ի գումարը․ նա ժամանակ է խնդրել. «Հետք»
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական իրավունքի քննությունների կարգում նախատեսվում են փոփոխություններ
5.0