Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են արցախցիների մեջ խուճապ տարածել․ ԱՀ ԱԱԾ
Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են ԱՀ քաղաքացիների մեջ խուճապ տարածել։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԱԱԾ-ն։
«Վերջին օրերին Ադրբեջանի հատուկ ծառայությունները սոցիալական ցանցերի միջոցով հերթական տեղեկատվական գրոհն են սկսել Արցախի Հանրապետության բնակչության հանդեպ։ Հայերեն գրառումներով փորձում են «քաղաքացիության», «բարձր աշխատավարձի», «իրավունքների պաշտպանվածության» վերաբերյալ կեղծ թեզերով ու խոստումներով հոգեբանական ճնշում գործադրել և խուճապ տարածել բնակչության մեջ։
Մեկ այլ հրապարակումով ադրբեջանական օգտատերերը տարածել են պատերազմին ենթադրաբար մասնակցած՝ Արցախի բնակիչների ցանկ՝ կեղծ մեղադրանքներով:
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում չարձագանքել նման գրառումների, չհրապարակել Արցախի քաղաքացիների անձնական տվյալներ, չտրվել կեղծ լուրերի, պահպանել սառնասրտություն և հետևել պաշտոնական լրահոսին
Կասկածելի բնույթի գրառումների հանդիպելու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26:»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորներն ինտերնետի խափանումներ ունեն
Հայաստանի խոշոր ինտերնետ օպերատորները ինտերնետի խափանումներ ունեն: Այս մասին Sputnik Արմենիային են հայտնել զանգերի կենտր...
«Դիսնեյ»-ը չեղարկեց՝ Աթաթուրքի մասին պատմող սերիալը մեծ էկրան չի բարձրանա
«Դիսնեյ Պլյուս»-ը որոշել է չցուցադրել «Աթաթուրք» սերիալն։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է,...
Վերլուծաբանները հաշվել են այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ-ի կրած կորուստները
2023թ. հունվար-հուլիսին Ադրբեջանի զինված ուժերի կորուստները կազմել են 44 զինծառայող։ Մարտական պայմաններում զոհվել է 9 զի...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Արմավիրում հայտնաբերվել է ապօրինի ընդերքօգտագործում
Ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի բացահայտման և կանխարգելման միջոցառումների արդյունքում Բնապահպանության և ընդերքի տեսչակ...