Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Թուրքիայի Սահմանադրական դատարան

«Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր, պոլսաայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով 62 կասկածյալների գործով Վճռաբեկ դատարանի հետաքննությունը հունիսին ավարտվել է։ Քանի որ գերագույն դատարանը հաստատել է որոշ կասկածյալների արդարացման և պատժաչափերի ժամկետի ավարտը, մերժել ներկայացված միջնորդագրերը, Դինքի ընտանիքի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան:
 

1lurer.am-ի փոխանցմամբ, այս մասին  գրում է Bianet-ը։

 

«Ակոս»-ը հայտնել է, որ փաստաբաններն իրենց միջնորդության մեջ ընդգծել են «ճշմարտությունն իմանալու իրավունքը» և մանրամասնել դատական գործընթացի սխալներն ու թերությունները։

 

«Ակնհայտ է, որ պաշտոնական փաստաթղթերը, որոնք կարող են օգնել բացահայտելու սպանության օրինաչափությունները, կեղծվել են, պահանջված արձանագրությունները և տեղեկությունները հանրային կառույցների կողմից չեն ուղարկվել դատարան, պահանջված ապացույցները չեն հավաքվել, հնարավոր չի եղել լսել պետական պաշտոնյաներին»,- նշված է փաստաբանների միջնորդության մեջ։

 

Հիշեցնենք, որ «Ակոս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2007 թվականի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից՝ Ստամբուլում խմբագրության շենքի մոտ։

Քաղաքականություն