ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարիկ Պապոյանն ու Իվետա Մուկուչյանը կոչով դիմել են միջազգային կառույցներին

Արդեն 227 օր է, ինչ Արցախը շարունակում է աշխարհի հետ կապից կտրված մնալ։ Պահն օրհասական է․ սննդի ու հացի անվերջանալի հերթերում մարդիկ են ուշաթափվում, հղի կանայք վիժում են՝ թերսնման պատճառով։ 

 

Երգչուհի Իվետա Մուկուչյանը ինստագրամյան իր էջում UNICEF-ի գլխավորությամբ նշել է միջազգային մյուս կազմակերպություններին՝ ևս մեկ ամգամ խոսելով Արցախում ստեղծված աղետի մասին ու կոչ անելով հավաքվել հարցի լուծման շուրջ։

 

Երաժիշտ Գարիկ Պապոյանը ևս տեսանյութ է հրապարակել և դիմել միջազգային կառույցներին։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Քաղաքականություն