ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ակնկալում ենք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ գագաթնաժողով․ Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու պլանների մասին։ Այս մասին Լավրովն ասել է` ամփոփելով Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցությունների արդյունքները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հուլիսի 25-ին կքննարկի Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։
«Մենք կշարունակենք ակտիվ աշխատանքը հետագա հանդիպումների նախապատրաստման ուղղությամբ, ներառյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների մասնակցությամբ ևս մեկ գագաթնաժողով անցկացնելու պլանները», - եզրափակել է Լավրովը։
Մոսկվան ակնկալում է, որ բանակցությունները Երևանի և Բաքվի հետ կշարունակվեն, մասնավորապես` առաջարկել է եռակողմ երկխոսություն սկսել խորհրդարանականների գծով, ինչպես նաև վերսկսել երկխոսությունը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, փորձագետ-քաղաքագետների միջև։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդենիսի ճանապարհին ականատես եղա զինվորի տուն վերադարձին. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են դհոլ- զուռնայի ուղեկցությամբ դ...
ՈՒՂԻՂ․ ՀՀ վարչապետի հարցազրույցը՝ Ֆրանս-պրեսս գործակալությանը
ՀՀ վարչապետը հարցազրույց է տվել Ֆրանս-պրեսս գործակալությանը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։
ՈՒՂԻՂ․ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձը
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս ուղերձով՝ Արցախի ահագնացող շրջափակման վերաբերյալ:
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք հանձնելու Արցախ չունենք․ Ստեփանակերտում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը․ օր 2-րդ
Արցախում մեկնարկել է համաժողովրդական շարժման հանրահավաքը։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված մարդիկ...