
Կենդանաբական այգու ընդլայնման էսքիզը պատրաստ կլինի 1 ամսից

«Այս պահի դրությամբ ունեցած ճշգրտված սահմաններով հնարավորություն ունենք 30-40%-ով ընդլայնել գործող Կենդանաբանական այգու հնարավորությունները, նաև գործնականում տեղակայել ազատավանդակներ և կիրառելի դարձնել՝ հաշվի առնելով նաև ռելեֆի բարդությունը ներկա իրավիճակում կունենանք 30% իրականացված ընդլայնում։
Եվ այս մասով էսքիզը ակնկալում ենք, որ պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում»,- այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ զեկուցել են Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին։
Տիգրան Ավինյանը շեշտել է, որ ի սկբանե պլանավորվում էր, որ Կենդանաբանական այգին կարող է տեղափոխվել, բայց գույքագրումից հետո պարզ է դարձել, որ կենդանաբանական այգին տիրապետում է շատ ավելի լայն հողատարածքների, քան փաստացի գործում է.
«Եվ այդ ընդլայնումը հնարավոր է իրականացնել հենց տեղում»։