ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքում է Ադրբեջանի դեմ իրանական դրոնների կիրառման մասին լուրերը
ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հերքում է Ադրբեջանի դեմ իրանական դրոնների կիրառման մասին լուրերը․ Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը՝ մեկնաբանելով ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունները։
«Պաշտպանական գերատեսչությունը նախորդիվ մի քանի անգամ պաշտոնապես անդրադարձել է ադրբեջանական մամուլում շրջանառվող նույնաբովանդակ կեղծ տեղեկություններին»,–ասել է նա։
Իսրայելական I24news լրատվական պարբերականն էր հայտնել, թե «վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի քանի բախումների ժամանակ հայկական կողմը «Շահեդ» դրոններ է օգտագործել ադրբեջանական դիրքերի դեմ»։ Այս հրապարակումն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները։
Նման պնդումներն ավելի վաղ հերքել էր նաև նախարար Պապիկյանը: Վարչապետ Փաշինյանն էլ ապրիլին հայտարարել էր, որ Ադրբեջանը օգտագործում է այս ապատեղեկատվությունը, որ փչացնի Երևանի և Բրյուսելի հարաբերությունները
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակել է Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ
Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյ...
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ–ն կրկին կրակել է Սյունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանու...
Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունը. ԱՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 28-ին տարածել է հերթական ստահոդ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ համապատասխան ստորաբաժանում...
Մահացել է 44-օրյա պատերազմն ակտիվ լուսաբանող ռուս լրագրողը
РИА Новости-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլևը մահացել է Պյատիխատկի գյուղի մոտ ուկրաինական հրետակոծության ժամանակ։&n...