ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք կասկածներ ունենք՝ անշնչացած երեխան մերը չէ․ լարված իրավիճակ Նարեկացի բժշկական կենտրոնում․ ArmLur
Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում հուլիսի 5-ին նորածին է մահացել։ Աղջնակի ծնողները կասկածներ ունեն, որ մահացած երեխան իրենցը չէ։
Հայրն ArmLur.am-ի հետ զրույցում ասել է, որ սպասում է բժիշկների հստակ պատասխանին՝ ինչու՞ են փորձել թաքցնել նորածնի մահը։
Ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը շեշտել ու հարց է բարձրացնում՝ ինչու՞ իր դստեր մարմինն իրեն ցույց չեն տվել ու դուրս հանել հիվանդանոցից։
«Իրեն հսկող բժիշկն երեկ այստեղ ասել է, որ ծննդկանը հուլիսի 4-ին իր վերջին ստուգումն է անցել Նոր Արեշի պոլիկլինիկայում։ Ամեն ինչ լավ է եղել, երեխայի սրտի բաբախը լսել են, այստեղ նույնպես լսել են երեխայի սրտի բաբախը, ամեն բան լավ է եղել» ,- ArmLur.am-ի հետ զրույցում ասել է ընտանիքի հայրը։
Ընտանիքը նորածին աղջնակի մահվան դեպքով դիմել է իրավապահներին։
Մանրամասները՝ տեսանյութում․
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարդիկ գործարանի տարածքից մի կերպ են փախչում․ Ադրբեջանը կրկին կրակել է Երասխի ուղղությամբ
Համացանցում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, թե ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին կրկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տասը զոհ, 100 վիրավոր․ նոր մանրամասներ՝ Պաղեստինում տեղի ունեցող ռազմական գործողություններից
Համընդհանուր գործադուլի կոչ է արվել Պաղեստինի Ջենին քաղաքի բոլոր գործատուներին։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարտունիում ծեծել են «ՀայաՔվեի» ներկայացուցիչներին և ստորագրողներին
Քիչ առաջ կրկին հարձակվել են «ՀայաՔվեի» Մարտունու ներկայացուցիչների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում է գրում «ՀայաՔվե»...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարիկ և Արթուր Գալեյաններին մեղադրանք է առաջադրվել
44-օրա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին և նրա եղբորը՝ Արթուր Գալեյանին մեղադրանք է առ...