Գերմանիան Ուկրաինային կասետային զինամթերք չի մատակարարի
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայտարարել է, որ Գերմանիան, համաձայն կասետային զինամթերքի օգտագործման և տարածման անթույլատրելիության մասին կոնվենցիայի, դրանք Ուկրաինային չի մատակարարի։ Այս մասին հայտնում է Kommersant.ru-ն։
Հիշեցնենք, որ ուկրաինական բանակին կասետային ռումբեր փոխանցելու հարցը քննարկվել էր ԱՄՆ-ի կողմից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելուն։
«Ես հետևել եմ մամուլի հրապարակումներին։ Մեզ համար՝ որպես մասնակից պետության, Օսլոյի համաձայնագիրը ուժի մեջ է և կիրառվում է», - պատասխանել է Բերբոքը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի ծրագրերը Կիևին կասետային զինամթերք մատակարարելու վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական ՀԿ-ները բաց նամակով դիմել են Նիկոլ Փաշինյանին
Ադրբեջանական 20-ից ավելի hասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փա...
18+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՔՊ-ականի մոր հայհոյանքները՝ քաղաքացիներին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի մայրը՝ Աիդա Հայրապետյանը,ֆեյբուքում ս...
Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը «Կիևի փոքրիկ»-ի համար է պատրաստվել. Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն իր թվիթերյան միկրոբլոգում գրել ու հայտարարել է, որ Սպիտակ տանը...
Քանի՞ ռուս զինվորական է զոհվել ռուս-ուկրաինական հակամարտության ժամանակ․ Meduza-ի և Mediazona-ի անդրադարձը
Ռուս-ուկրաինական պատերազմում մոտ 47,000 ռուս զինվոր է զոհվել։ Այս մասին գրում են Meduza և Mediazona-ն, վկայակոչելով՝ ռու...