Աբսուրդ մեղադրանք է, Գրիգոր Մինասյանը՝ ԲԴԽ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտման մասին․ ԶԼՄ
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համաձայն չէ, որ ԲԴԽ-ում նախկին դատավոր Դավիթ Հարությանի կարգապահական վարույթի վճռի որոշան հրապարակման ընթացքում լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել է Մինասյանը։
«Մանիպուլյացիոն հոդվածներ՝ մշտական լրատվամիջոցներով։ Այդ օրը երեք գործ էր քննվում, իսկ լրատվամիջոցները եկել էին մի փոքր ուշացած՝ հենց Դավիթ Հարությունյանի գործը լուսաբանելու, եւ դահլիճը լցված է եղել։ Նման դեպքերի համար դեպարտամենտը հեռուստացույցներ է տեղադրում, որ լրատվամիջոցը տեսնի կատարվողը։ Աբսուրդ մեղադրանք է։ Չեն ասում, որ ընդամենը վճռի հրապարակում է, որեւէ պրոցես չի կարող թաքցվել»,- նշեց Մինասյանը։
Մինասյանը նշեց, որ ինքն է միջնորդել, որ վարույթի քննությունն անցնի դռնփակ ռեժիմով, որպեսզի վարույթի առանցքում եղած քննադատական խոսքն ուղղված դատական համակարգին անընդհատ չշրջանառվի։
«Այնպիսի վարք է դրսեւորել Դավիթ Հարությունյանը, որ դատարանը ստիպված նիստերի դահլիճից հեռացրել է նրան, եւ սա ապացուցում է, որ շատ ճիշտ էր նիստերը փակ անելը։ Իսկ այդ ձայնագրությունը եղել է մոնտաժված։ Իրականում փաստաբանները չէին եկել նիստի, որովհետեւ գործադուլի օր էր, բայց շենքի կողքին էին, ուղղակի նիստի ձգձգման առիթ էր։ Երբ որ դատավորին դուրս են հրավիրում, իրը չի վերցնում, կարգադրիչներն էլ հանում են եւ դուռը փակում։ Այդ ձայնագրությունում որեւէ խնդիր չկա»,- ընդգծել է նախարարը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքվի հեռուստատեսությունը Հայաստանը Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան․ ՀՀ ԱԳՆ խոսնակ
Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի կանխատեսումը ՀՀ-ն մայրաքաղաք Երևանով ներկայացնում է որպես Ադրբեջան։ Այս մասին թվիթերյան...
Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության․ Արցախի ԱԳՆ
ԼՂ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին: «Վերջին...
Հ1-ը «հանրապետություն» բառը վաղուց չի օգտագործում, Արցախն էլ փոխարինել է Լեռնային Ղարաբաղով․ ԱՀ ՄԻՊ
Հայաստանի հանրային հեռուստատեսության լուրերի թողարկման ժամանակ օգտագործվում է բացառապես Լեռնային Ղարաբաղ անվանումը, ինչն...
Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական երկխոսության» մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է «Բաքու-Ստեփանակերտ իրական...