Հասարակություն

Ուսուցիչներին ստիպում են ատեստավորում անցնել․ պատգամավոր

Ուսուցիչներին ստիպում են ատեստավորում անցնել․ պատգամավոր

Ուսուցիչներից ստանում եմ ահազանգեր, որ հանրակրթական դպրոցների տնօրեններն իրենց ստիպում են պարտադիր ատեստավորում անցնել, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

 

«Նշեմ, որ 2023 թվականից սկսած՝ ատեստավորումն անցկացվում է 1-12-րդ դասարաններում դասավանդող բոլոր ուսուցիչների համար, և այն իրականացվում է ԿԱՄԱՎՈՐ սկզբունքով։

 

Հետևաբար, դատապարտում եմ ուսուցիչներին ատեստավորում անցնելու դրդելու, ուղղորդելու, համոզելու փորձերը։

Բացի այդ, դեռևս անհասկանալի է՝ որքանո՞վ է թափանցիկ և օբյեկտիվ եղանակով իրականացվում ատեստավորումը։

Տեղեկություններ ունեմ, որ այստեղ էլ է գործում ԽԾԲ սկզբունքը։

 

Հետևողական եմ լինելու, որպեսզի նման գործողություններ իրականացնող անձինք անպատիժ չմնան»,- գրել է պատգամավորը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250