Մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են. Վլադիմիր Գասպարյանի փաստաբանների հայտարարությունը

Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը:

 

«Հայտարարություն Վլադիմիր Գասպարյանի գործի վերաբերյալ

 

Այսօր ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց նախաքննության ավարտ և երկու դրվագներով նոր մեղադրանքներ ուղարկեց դատարան:

 

Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքներն ամբողջությամբ անհիմն են և մեկ մարդու երևակայության արդյունքում կազմված զեկուցագրի հետևանք: Մենք այս քրեական հետապնդումը չենք դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ առկա է եղել օրենքով նախատեսված զեկուցագիր, որի հիման վրա իրականացվում են իրավական գործընթացներ: Մենք վստահ ենք Վլադիմիր Գասպարյանը արդարացվելու է, իսկ զեկուցագիրը ներկայացրած անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության սուտ մատնություն կատարելու համար: 

 

Մենք խախտում ենք հայտարարված լռությունը, քանի որ այն ստեղծել է սխալ ընկալումներ հանրության շրջանում և պարբերաբար հանդես ենք գալու հրապարակումներով:

 

Վլադիմիր Գասպարյանի պաշտպաններ

 

Ալեքսանդր Կոչուբաև,

 

Էրիկ Ալեքսանյան»:

Քաղաքականություն