Քաղաքականություն

Թագուհի Թովմասյանը քննադատել է ռուս խաղաղապահներին Արցախում պասիվության համար

Թագուհի Թովմասյանը քննադատել է ռուս խաղաղապահներին Արցախում պասիվության համար
Անգամ ռուս խաղաղապահների առկայության դեպքում հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում կրել է ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստներ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների…

Անգամ ռուս խաղաղապահների առկայության դեպքում հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում կրել է ինչպես մարդկային, այնպես էլ տարածքային կորուստներ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

 

«Մենք ունենք և՛ զոհեր, և՛ վիրավորներ։ Մի մոռացեք նույն Փառուխում տեղի ունեցած միջադեպի մասին: Տուժում են մարդիկ, որոնք առօրյայում գյուղատնտեսական գործունեություն են իրականացնում, մասնավորապես՝ դաշտում։ Այս ամենը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին հետ չի պահում ռուսական խաղաղապահ ուժերի ներկայությունը»,- հայտարարել է Թովմասյանը։

 

Նա բոլորին հորդորեց առերեսվել ճշմարտության հետ և չտրվել պատրանքներին. «Մենք չպետք է մտածենք, որ եթե այնտեղ գտնվում են Ռուսաստանի ներկայացուցիչներ, ապա պատերազմից հնարավոր կլինի խուսափել։ Ոչ, դրանից չի հաջողվի խուսափել։ Պատերազմն անխուսափելի է: Ռուսների և նրանց խաղաղապահների ներկայությունը որեւէ կերպ չի զսպում Ադրբեջանի կայսերական հավակնությունները։ Այնպես որ, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»,- նշել է պատգամավորը։

 

Նմանատիպ հոդվածներ

Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին

Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250