Նիդեռլանդներում դեղերի ռեկորդային դեֆիցիտ կլինի

Նիդեռլանդներում այս տարի դեղերի դեֆիցիտի ռեկորդային բարձր մակարդակ է սպասվում, հայտնել է Նիդեռլանդների դեղագործների թագավորական ասոցիացիան:

 

«2023 թվականին դեղերի դեֆիցիտը կհասնի ռեկորդային մակարդակի»,-ասվում է ասոցիացիայի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

 

«Դեղերի պակասը, որն առաջացել է դեղերի արտադրության, տարածման եւ որակի հետ կապված խնդիրների պատճառով, կարող է հսկայական հետեւանքներ ունենալ, քանի որ ազդում է բնակչության մեծ խմբի վրա»,-նշել են նիդեռլանդացի դեղագործները:

 

Այսպիսով, օրինակ, մարդիկ, ովքեր տառապում են սրտի հիվանդությամբ, հոդատապով կամ վարակներով, այլեւս չեն կարող ակնկալել, որ իրենց դեղամիջոցներն ամեն օր հասանելի կլինեն տեղական դեղատներում։

 

Ասոցիացիայի նախագահ Արիս Փրինսը իրավիճակը մտահոգիչ է համարում եւ կոչ է արել Նիդեռլանդների բոլոր շահագրգիռ կողմերին որոշում կայացնել ստեղծված իրավիճակից հնարավորինս սեղմ ժամկետում դուրս գալու համար:

 

Քաղաքականություն