Արցախի նախագահը նամակ է գրել Պուտինին. «Հրապարակ»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ հորդորել է մի քանի օրում իրեն պատասխանել, թե ինչ են պատրաստվում անել Արցախում՝ արդյո՞ք շարունակելու են կատարել խաղաղապահների առաքելությունը, որի մեջ մտնում է նաեւ արցախցիների ազատ տեղաշարժի ապահովումը։ Գրում է «Հրապարակ»-ը:
Եթե չեն պատրաստվում վերահսկել իրավիճակը եւ բացել ճանապարհը, ապա Արցախը պետք է այդ մասին հստակ տեղեկացված լինի եւ որոշի իր հետագա անելիքները։
Լրատվականի տեղեկություններով, նամակը գրված է կոռեկտ, բայց բավականին կոշտ ձեւակերպումներով, ինչից զգացվում է, որ Արցախի համբերության բաժակը լցվում է։ Նամակը ՌԴ նախագահին է փոխանցել Նիկոլ Փաշինյանը եւ ենթադրվում է, որ պատասխանն էլ կփոխանցվի նրա միջոցով։
Auroranews-ը փորձեց կապ հաստատել Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանի հետ, սակայն զանգերը անպատասխան մնացին:
Նմանատիպ հոդվածներ
«Մենք դեմ ենք Հարավային Կովկասում սահմանների փոփոխությանը». Իրանի արտգործնախարար
«Եթե տարածաշրջանում վերականգնվեն տրանսպորտային և հաղորդակցական կապերը, Հարավային Կովկասը կարող է դառնալ աշխարհի տար...
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Հակամարտության կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ․ Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ դեսպանին
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարաություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարության կապակցությամբ«Հայաստան...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...