Ապստամբությունից հետո Պրիգոժինի նկատմամբ վերաբերմունքը ՌԴ-ում կտրուկ վատթարացել է. հարցում

Ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդն աջակցում է  «Վագների» խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինի գործունեությանը, գրում է RTVI-ը` նշելով, որ ապստամբությունից հետո Պրիգոժինի նկատմամբ վերաբերմունքը կտրուկ վատթարացել է։  

 

Այս մասին են վկայում հունիսի 24-ի իրադարձություններից հետո Russian Field-ի անցկացրած հարցման արդյունքները։  

 

Եթե ​​հունիսի կեսերին, այսինքն նախքան ապստամբությունը, Պրիգոժինի գործունեությանն աջակցել է հարցվածների 55%-ը, ապա ապստամբությունից հետո այդ ցուցանիշը նվազել է մինչև 29%:

 

Ավելի հաճախ Պրիգոժինի գործունեությունը հավանության է արժանանում 30-44 տարեկան տղամարդկանց, ինչպես նաև թելեգրամյան ալիքների ընթերցողների կողմից։  

 

Ընդ որում, դրական պատասխանների գերակշռությունը բացասականի նկատմամբ նկատվում է միայն տղամարդկանց մոտ։

Քաղաքականություն