Մբապպեն կոչով դիմել է ցուցարաներին
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն հայտարարություն է տարածել Ֆրանսիայում ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների ֆոնին։
«Ինչպես բոլոր ֆրանսիացիները, մենք էլ ցնցված ենք երիտասարդ Նաելի դաժան մահից: Մեր մտքերը նրա և նրա ընտանիքի հետ են, որոնց հայտնում ենք մեր անկեղծ ցավակցությունները։ Ակնհայտ է, որ անհնար է անտարբեր մնալ այն հանգամանքների նկատմամբ, որոնցում տեղի է ունեցել այս անընդունելի մահը։ Այս ողբերգական դեպքից հետո մենք ականատես եղանք ժողովրդական զայրույթի դրսևորման, որի էությունը մենք հասկանում ենք, բայց ձևին չենք կարող հավանություն տալ։
Քանի որ մեզանից շատերը ծնունդով բանվորական թաղամասերից են, մենք կիսում ենք ցավի և տխրության այս զգացումները: Բայց այս տառապանքին գումարվում է ինքնաոչնչացման անուժ գործընթացը։ Բռնությունը ոչինչ չի լուծում, հատկապես, երբ այն անխուսափելիորեն ուղղված է հենց ցուցարարների, նրանց հարազատների, ընկերների ու հարևանների դեմ։
Բռնության ժամանակը պետք է ավարտվի, որպեսզի տեղի տա սգին, երկխոսությանը և վերականգնմանը»,- գրել է Մբապեն թվիթերյան իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...