Հասարակություն

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» ֆիլմի պրեմիերային

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» ֆիլմի պրեմիերային
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

 

Ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև նրա հասարակական գործունեությունը:

 

Ֆիլմն ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը:

 

[c5ed2a3b51db666d30d232ef11686266.jpg]

[a43d77dc9daab8b31cb8ec2ea27a519d.jpg]

[3088bf99327a5c1eeb2d7c7678478edd.jpg]

[372aef06e48e985ab468b7bfede37e30.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250