OceanGate-ը զբոսաշրջիկներին հրավիրում է նոր էքսկուրսիայի դեպի Տիտանիկ նավը
OceanGate-ը դեռ շարունակում է տոմսեր վաճառել նրանց, ովքեր ցանկանում են այցելել Տիտանիկի խորտակված նավը, չնայած սուզվող Տիտանի խորտակված ողբերգությանը: Այս մասին հայտնում է life.ru-ն: Տուրի մասին տեղեկատվությունը հասանելի է կազմակերպության կայքում:
Այս պահին ցանկացողները կարող են ձեռք բերել տուրեր 2024թ-ի համար: Նման ճամփորդության արժեքը չի փոխվել և դեռ կազմում է 250.000 դոլար մեկ անձի համար։
Հիշեցնենք` «Տիտան» սուզանավը զբոսաշրջային նպատակով գնացել էր «Տիտանիկի» բեկորները տեսնելու։ Արշավախմբի հետ հունիսի 18-ին՝ սուզման մեկնարկից 1 ժամ 45 րոպե անց կապը կորել էր։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են եղել ԱՄՆ-ի և Կանադայի առափնյա ծառայությունները, ինչպես նաև մասնավոր նավեր:
Հիշեցնենք՝ Titan նավի վրա եղել են բրիտանացի միլիարդատեր Համիշ Հարդինգը, պակիստանցի գործարար Շահզադա Դավուդը և նրա որդին՝ ֆրանսիացի օվկիանոսագետ Փոլ-Անրի Նարջեոլը, OceanGate-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Սթոքթոն Ռաշը: ԱՄՆ առափնյա պահպանությունը հաստատել է, որ անհետացած «Տիտան» բաթիսկաֆի անձնակազմի հինգ անդամները մահացել են «աղետալի ներպայթման» պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...