Սանկտ Պետերբուրգի ռեստորանում թունավորվածների թիվը հասել է 95-ի
TK Arsenal Trade-ին պատկանող Սանկտ Պետերբուրգի ռեստորանում 95 մարդ թունավորվել է։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ սննդի կետում սննդի պատրաստման նորմերը չեն պահպանվել՝ այնտեղ, ի թիվս այլոց, վազվզել են խավարասերներ, օգտագործվել ժամկետանց և չմշակված մթերքներ։
«Հունիսի 24-ից հունիսի 29-ն ընկած ժամանակահատվածում 95 մարդ (76 երեխա և 19 չափահաս) է տուժել «Grand Bianco» ռեստորանի կողմից անորակ ծառայությունների մատուցումից», - ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի քաղաքային վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Այսօրվա դրությամբ Սանկտ Պետերբուրգի ինֆեկցիոն հիվանդանոցներում հինգ երեխա և մեկ չափահաս է բուժվում։
Ավելի վաղ քաղաքային դատարանների միացյալ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ ռեստորանի այցելուների շրջանում գրանցվել է սուր աղիքային վարակի 50 դեպք։ Տուժածները ռեստորանում երեկույթներ էին կազմակերպել դպրոցն ավարտելու կապակցությամբ։
Կույբիշևի շրջանային դատարանը 90 օրով կասեցրել է ռեստորանի աշխատանքը։ Հաստատությունում հայտնաբերել են բազմաթիվ սանիտարական խախտումներ։
Նմանատիպ հոդվածներ
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Երևան-Բաթում այսօրվա գնացքը Թբիլիսիից այն կողմ չի շարունակի ճանապարհը. հայտնի է պատճառը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի Երևան-Բաթում ուղերթի գնացքը չի հասնի իր նպատակակետին՝ Վրաստանի տարածքում վերականգնողակա...
Երևան-Գյումրի ավտոճանապարհը գյուղացիները բացել են. մանրամասներ
Երևան-Գյումրի ավտոճանապարհը բացել են: Auroranews-ին ոստիկանության լրատվական ծառայությունից ասացին, որ ճանապահը մարդիկ փա...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...