Հունգարիան մերժում է Ուկրաինային ավելի շատ գումար հատկացնելու Եվրահանձնաժողովի ծրագրերը. Օրբան
Հունգարիան մերժում է Ուկրաինային ավելի շատ գումար հատկացնելու Եվրահանձնաժողովի ծրագրերը և չի ցանկանում ավելի շատ գումար ներդնել ԵՄ պարտքի սպասարկման ավելացված ծախսերը ֆինանսավորելու համար, ուրբաթ օրը պետական ռադիոյին ասել է վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանը, ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում, ասել է, որ Եվրահանձնաժողովի խնդրանքը, որ Հունգարիան ավելի շատ գումար հատկացնի, «ծիծաղելի» է, քանի որ Բուդապեշտը, Լեհաստանի հետ միասին, երբեք միջոցներ չեն ստացել ԵՄ վերականգնման հիմնադրամից:
«Մի բան պարզ է. մենք՝ հունգարացիներս, ավելի շատ գումար չենք տա Ուկրաինային, մինչև մեզ չասեն, թե ուր են գնացել նախկին՝ մոտ 70 միլիարդ եվրոյի միջոցները», - ասել է Օրբանը՝ ընդգծելով, որ ինքը «միանգամայն ծիծաղելի և անհեթեթ» է համարում այդ պարտավորությունը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը:Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մ...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...