«Չկան գունավոր հեղափոխություններ, եթե երկրում դրա համար պատճառներ չկան»․ Լուկաշենկո
Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրաման է տվել բանակը լիարժեք մարտական պատրաստության բերել։ Այս մասին հայտնում է Москва 24 տելեգրամյան ալիքը։
«Չեմ թաքցնի, ցավալի էր հետևել Ռուսաստանի հարավում տեղի ունեցած իրադարձություններին։ Մեր քաղաքացիներից շատերն իրենց սրտին մոտ էին ընդունել։ Որովհետև հայրենիքը մեկն է»,- ասել է Լուկաշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին։
«Մենք առաքելություն ունենք փրկելու միլիոնավոր հերոսների՝ մեր հայրերի և պապերի կյանքերով նվաճված աշխարհը: Սա միայն մեկ բան է նշանակում՝ մենք պետք է ավելի ուժեղ լինենք, քան այն սպառնալիքը, որը կրկին ստվերի պես կախված է մեր հողի վրա»,- հավելել է նա։
Լուկաշենկոն ասել է նաև, որ «չկան գունավոր հեղափոխություններ, եթե երկրում դրա համար պատճառներ չկան»։
Նմանատիպ հոդվածներ
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը
Վաշինգտոնում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Հայտնում է ԱԳ նախարարություն...
Մեկնարկել է Միրզոյան-Բլինկեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջան...
Արցախի ԱԺ-ն կոչ է արել ՀՀ-ին՝ անհապաղ դադարեցնել վաշինգտոնյան բանակցությունները
Արցախի Ազգային ժողովն այսօրվա նիստում հայտարարությամբ դիմել է Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությանը՝ կոչ անելով դադարեց...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...