Բելառուսում սկսվել է վագներականների ռազմական ճամբարի կառուցումը
Բելառուսում սկսվել է ՊՄԿ «Վագների» ռազմական ճամբարի կառուցումը: Ateo Breaking-ի փոխանցմամբ` այս մասին ԶԼՄ-ները հղում են անում
Մոգիլևի շրջանի անտառտնտեսությանը:
Աղբյուրների համաձայն, ճամբարները մի քանիսը կլինեն, և դրանցից մեկը կկառուցվի Ուկրաինայի հետ սահմանից 200 կիլոմետր հեռավորության վրա: Նշվում է, որ այս ճամբարի տարածքը կազմում է 24000 քառ.մ., այն նախատեսված կլինի 8 հազար հոգու համար:
Հիշեցնենք, որ խմբավորման ղեկավարի հետ պայմանավորվածությանն անդրադարձել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «Վագներ»-ի մարտիկները կվերադառնան իրենց դաշտային ճամբարներ, իսկ ինքը՝ Պրիգոժինը, կմեկնի Բելառուս։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Երասխում կրակ է բացել տրակտորի ուղղությամբ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 24-ին՝ ժամը 11:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխում օտարերկրյա ն...
Ադրբեջանն Արցախում կրակել է կոմբայնի ուղղությամբ
Հունիսի 29-ին՝ ժամը 16:54-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրակ բացելով Մաճկալա...
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կրակելով Ճարտարում աշխատող կոմբայնի ուղղությամբ
ԱՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 29-ին՝ ժամը 18:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` հրաձգային զենքից կրա...
Արցախում Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 22-ի ժամը 12:50-ից ժամը 22։45- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման Ասկերա...