Սերբիան այլևս «Բայրաքթար» չի գնի Թուրքիայից. Վուչիչ
Սերբիայի իշխանությունը հրաժարվել է Թուրքիայից «Բայրաքթար» ԱԹՍ գնել այն բանից հետո, երբ թուրքերը անօդաչու սարքեր են մատակարարել Պրիշտինայում Կոսովոյի անվտանգության ռազմականացված ուժերին: Տեղեկությունը TV Pink-ի եթերում հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ինքնահռչակ Կոսովոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1244 բանաձևի համաձայն՝ սեփական բանակ չունի։ Պրիշտինայի իշխանությունը, ՆԱՏՕ-ի նյութական աջակցությամբ, արդիականացնում և վերապատրաստում է թեթև զինված Կոսովոյի անվտանգության ուժերը դրանք լիարժեք զինված ուժերի վերածելու համար, ինչը հարուցում է Սերբիայի իշխանությունների բողոքները: Կոսովոյի անվտանգության ուժերի մասին օրենքը, որը հաստատվել է 2018-ի դեկտեմբերին, նախատեսում է 5 հազար մարտիկներով անձնակազմ:
«Թուրքերը լրջորեն զինել են Կոսովոյի անվտանգության ուժերին, որոնք չեն կարող գոյություն ունենալ միջազգային իրավունքի համաձայն... թուրքերը նրանց տվել են հակատանկային հրթիռներ, հաուբիցներ, «Բայրաքթարներ»։ Կոսովոյի անվտանգության ուժերն այժմ ունեմ դրանք։ Նրանք
«Բայրաքթարները» մինչ օրս օդ չեն բարձրացրել, ՆԱՏՕ-ն թույլ չի տվել», - նշել է Սերբիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Սերբիան հրաժարվել է «Բայրաքթար» ԱԹՍ գնել, քանի որ թուրքերն այդ ԱԹՍ–ներից տվել են Պրիշտինային:
«Մենք չենք համագործակցի նրանց հետ։ Վերջերս ստացել ենք չինական CH -90 ԱԹՍ-ներ, շարունակում ենք ձեռք բերել դրանք։ Հինգ ամսից կստանանք 1000 կամիկաձե դրոններ, որոնք պատվիրել ենք Մերձավոր Արևելքում», - ավելացրել է Վուչիչը։
Կոսովոյի հանրապետության կառավարությունը մարտի վերջին հաստատել է պաշտպանության ռազմավարությունը, որի համաձայն Կոսովոյի անվտանգության ռազմականացված ուժերը գործելու են երկրամասի ողջ տարածքում: Ավելի վաղ ԵՄ միջնորդությամբ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ Կոսովոյի ոստիկանության հատուկ ջոկատայիններն առանց հատուկ թույլտվության չեն համարձակվի մտնել հյուսիսում սերբերով բնակեցված մունիցիպալիտետներ, այնտեղ հայտնվելու համար անհրաժեշտ է նաև ՆԱՏՕ-ի կոնտինգենտի հրամանատարության թույլտվությունը (KFOR):
Նմանատիպ հոդվածներ
«Պրիգոժինը նվաստացրեց Պուտինին». Միխայիլ Պոդոլյակ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հիասթափված է Ռուսաստանում իշխանությունը զավթելու փ...
Միրզոյանը մեկնել է Վաշինգտոն. ԱՄՆ-ում նա կհանդիպի Ադրբեջանի ԱԳ նախարարին
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ: Տեղեկությունը ահյտնում են ԱԳՆ մամուլի ծառայ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...