Պրոդյուսեր Պրիգոժինը մտադիր է փոխել ազգանունը և «օգտվել» կնոջ ազգանունից. նա բացատրել է իր որոշումը
Իոսիֆ Պրիգոժինը ցանկանում է փոխել իր ազգանունը «Վագների» ռազմական գործողություններից հետո, որովհետև շատերը նրան շփոթել էին զինված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ։
Պրոդյուսեր Պրիգոժինը բացատրել է իր որոշումը.
«Իմ հեռախոսում գրանցած 9 հազար հեռախոսահամար կա։ Պատկերացնու՞մ եք, թե քանի մեմ եմ ստացել»,- ասել է Պրիգոժինը KP.RU կայքին։
Նա պատմել է, որ բարեբախտաբար, ինքը սպառնալիքներ չի ստացել, միայն կատակներ է ստացել։
«Ես ժամանցի ոլորտի մարդ եմ և լավ հասկանում եմ, որ նման մեմերը մեղմում են ընդհանուր էմոցիոնալ վիճակը, ինչ-որ կերպ լիցքաթափում լրատվական ֆոնը։
Ընդհանրապես, ես սիրում եմ իմ ազգանունը, չեմ ուզում բաժանվել դրանից: Այսպիսով, ես կարող եմ դառնալ, օրինակ, Պերֆիլով-Պրիգոժին (առաջին մասը Վալերիայի ազգանունն է): Միգուցե սա ինձ մի քիչ օգնի...»
[d1f1b7991e57ce8d5e10a298f77a306c.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
«Սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի պատմության համար». Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախը...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...