ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագներ»-ի մարտիկները հավաքում են իրերը և պատրաստվում հեռանալ Ռոստովի փողոցներից
«Վագներ»-ի մարտիկները բեռնում են իրենց մեքենաները, հավաքում են իրերը, զինամթերքն ու տեխնիկան և պատրաստվում հեռանալ Ռոստովի փողոցներից։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու «Վագների» շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այս պահին կա «Վագներ»-ի հետ իրավիճակի հանգուցալուծման ընդունելի տարբերակի նախագիծ՝ նրա մարտիկների անվտանգության երաշխիքների ապահովմամբ։
Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բանակցությունները տևել են մոտ 1 ժամ։
«Վագներ» մասնավոր ռազմական խմբի ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտարարել է խմբավորման՝ մայրաքաղաքից հեռանալու մասին։
««Վագներ»-ը ցանկանում էին լուծարել: Հունիսի 23-ին մեկնել էինք Արդարության երթի։ Մեկ օրում մենք անցանք՝ մինչև Մոսկվա թողնելով 200 կիլոմետր։ Այս ընթացքում մեր կռվողներից ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, հիմա եկել է այն պահը, երբ կարող էր արյուն թափվել, ուստի հասկանալով, որ ողջ պատասխանատվությունը կընկնի կողմերից մեկի վրա, մենք շրջում ենք մեր շարասյուները և պլանի համաձայն հակառակ ուղղությամբ շարժվում դաշտային ճամբարներ», - ասել է Պրիգոժինը:
Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի դեմ` ռազմական հեղաշրջման կոչ հնչեցնելու համար: Պրիգոժինը մեղադրում է ՊՆ-ին իր վարձկանների ուղղությամբ կրակ բացելու համար: Երեկ ուշ երեկոյան նա հայտարարել է, թե «արդարության երթ է սկսում» նախարարության դեմ` կոչ անելով ռուսաստանցիներին միանալ իրեն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռազմական մեքենա, ոստիկաններ. իրավիճակը` Ռոստովի կենտրոնում
Ռոստովի մարզում տեղի ոստիկանությունը հայտարարել է պլան «Крепость», գրում են ռուսական թելեգրամյան ալիքները։Մարզի ՆԳՆ գլխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը պատրաստվում է ԼՂ-ում «Վրեժ–3» գործողության. ադրբեջանագետ
«Ադրբեջանը պատրաստվում է Ղարաբաղում իրանակացնել «Վրեժ–3» գործողությունը», սրա մասին ասվում է ադրբեջանական պետական «Az Tv...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վագների» մարտիկները հրաժեշտ են տալիս ռոստովցիներին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում «Վագների» մարտիկները հրաժեշտ են տալիս ռոստովցիներին։ «Վագներ»-ի մարտիկները բեռնո...
Պրիգոժինն ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը. նրանք զրուցել են
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ է վարել Եվգենի Պրիգոժինի հետ, վերջի...