ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի Գադաբայի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ. ծեծի են ենթարկել 3 լրագրողի
Ադրբեջանի Գադաբայի շրջանում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Հիշեցնենք, որ նախօրեին տեղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Ոստիկանները ծեծի են ենթարկել տեղի տարեց բնակիչներին, ովքեր բողոքում էին գյուղում արհեստական լճի կառուցման դեմ։ Նաեւ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ լսվում էր կրակահերթ:
Չնայած այդ երկրում ինֆորմացիայի բավական փակ լինելու հանգամանքին, այդուամենայնիվ հաջողվում է, որոշ նոր մանրամասներ ստանալ:
Ադրբեջանցի լրագրողներից մեկն է գրառում կատարել սոցկայքում եւ հայտնում է, որ Գադաբայի շրջանում ծեծի են ենթարկել 3 լրագրողի: Ոստիկանները նաև սահմանափակել են Գադաբայի շրջանի Սոյուդլու գյուղի մուտքը:
Ակտիվիստների վիճակը եւս լավ չէ: Նրանցից մեկին ձերբակալել են, մյուսին դատապարտել, եւս մեկին զորակոչել: 4-րդ ակտիվիստը գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Լրագրողը չի հավատում, որ իրենց երկրում հնարավոր է նման իրավիճակ:
Ադրբեջանի Գետաբեկի շրջանի ղեկավար Օրխան Մուրսալովն էլ հայտարարել է, որ ով ասում է, որ ոստիկանները ծեծում են քաղաքացիներին, դավաճան է:
Տեղի լատվամիջոցներն էլ հայտնում են, որ դիտորդական խմբի անդամները հանձնաժողովի նախագահ Մուխթար Բաբաևին տեղեկացրել են, որ լճի հատակը ծածկված է թաղանթով, որը կանխում է վնասակար նյութերի շփումը հողի հետ։ Լիճ թափվող ցիանիդը չեզոքացվում է պերօքսիդով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բետոնե ցանկապատերը. Инфотека 24
Համացանցում տեղեկություններ ու տեսանյութեր են պտտվում, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը հանել է Հաքարիի կամրջի բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են. քաղաքացի
Ավետիս Ահարոնյան 2 շենքի հարակից հատվածի ծառերն ապօրինաբար հատում և կոտրում են: Auroranews-ն ահազանգ է ստացել: Ահազ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիայում գիշերվա ընթացքում բերման է ենթարկվել ավելի քան 471 մարդ
Ֆրանսիայում ամբողջ գիշեր անկարգությունները շարունակվել են: Ցուցարաները հրկիզել են տներ ու մեքենաներ, ինչպես նաև ջարդել ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները. միանգամից 9 երթուղի է գործարկվել
Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից...