Աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանում գրանցված ու հարկման բազա ունեցող աշխատատեղերի հերթական պատմական ռեկորդն է արձանագրվել։
«Մայիսի արդյունքներով՝ ունենք 718 հազար 266 գրանցված աշխատատեղ, կարող ենք արձանագրել, որ 2018 թվականի մայիսից ի վեր՝ Հայաստանում ստեղծվել է 170 հազար 277 աշխատատեղ, ընդ որում՝ նախորդ տարվա մայիսի, ապրիլի համեմատ՝ նույնպես աճ ունենք»,- ասել է նա։
Ըստ Փաշինյանի, շոշափելի աճ է արձանագրվել նաև աշխատավարձի ֆոնդում. 2018 թվականի մայիսի համեմատ՝ Հայաստանում աշխատավարձի ֆոնդը կրկնապատկվել է՝ ավելացել է 106,6 տոկոսավ կամ՝ 103 միլիարդ 40 միլիոն դրամով։
2018 թվականի մայիսի համեմատ՝ Հայաստանում միջին աշխատավարձը ավելացել է 101 հազար 629 դրամով կամ՝ 57,6 տոկոսով։
«Աշխատավարձը Հայաստանում շարունակաբար բարձրանում է, ընդ որում՝ գնաճի նկատմամբ առաջանցիկ տեմպերով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում ավարտվել է առևանգված հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը
Ադրբեջանի Գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված Հարությո...
Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առնչությամբ Պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ քաղաքացի Տիգրան Առաքելյանին խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Պաշտպանի գրութ...
Հնարավո՞ր էր արդյոք Շուշին հայկական վերահսկողության ներքո պահել. պարզաբանում է Փաշինյանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում պատասխանեց իր հասցեին հն...
«Որդիների կանչ»-ը Գայանե Հակոբյանին հեռացրել է ՀԿ-ի շարքերից
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստում այսօր որոշում է կայացվել Ազգուշ Մարտիրոսյանին (Գա...